ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Եվ առ­հա­սա­րակ, երբ ե­րաշտ տա­րում ան­տառն այր­վում է՝ ծա­ռե՞րն են մե­ղա­վոր, արև՞ը, օ՞­դը, ա­մի՞­սը, հո՞­ղը..., ո՞վ»

«Եվ առ­հա­սա­րակ, երբ ե­րաշտ տա­րում ան­տառն այր­վում է՝ ծա­ռե՞րն են մե­ղա­վոր, արև՞ը, օ՞­դը, ա­մի՞­սը, հո՞­ղը..., ո՞վ»
19.06.2020 | 01:33

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը ար­ձա­կա­գիր ՍՈՒ­ՍԱՆ­ՆԱ ՀԱՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆՆ է։

-Ի՞նչ է ա­նում գրո­ղը գրե­լու հա­մար։
-Ել­նե­լով ժա­մա­նա­կա­կից գրա­կան դաշ­տից՝ գրե­լու հա­մար գրո­ղը պետք է տա­ռե­րը սո­վո­րի, տա­ռերն ի­մա­ցար՝ ար­դեն դա­սա­կան ես...
-Նոր գոր­ծեր գրե՞լ եք այն օ­րե­րին, երբ շփ­վե­լու, տնից դուրս գա­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը նվա­զա­գույ­նի էին հասց­ված։
-Բո­լորս էլ տես­նում ենք, թե ինչ հա­մաշ­խար­հա­յին հիս­տե­րիա ա­ռա­ջաց­րեց այս վի­րու­սը։ Գո­նե ինձ հա­մար անհ­նար է հիս­տե­րիա­յի մեջ գրե­լը։ Ե­թե ու­րիշ­նե­րին մե­կու­սա­ցում է պետք գրե­լու հա­մար, ա­պա ինձ՝ ճգ­նա­կե­ցու­թյուն. երբ մար­դու ե­րես չես տես­նում, դու ես ու տիե­զեր­քը, երբ նա­յում եք մի­մյանց աչ­քե­րի մեջ և հո­րի­նում ի­րար... թեև, ե­թե հնա­րա­վո­րու­թյուն լի­նի, պատմ­վածք­նե­րի նոր ժո­ղո­վա­ծու ու­նեմ, ո­րը կա­րե­լի է հրա­տա­րա­կել։
-Ի՞նչ գոր­ծե­րի վրա էիք աշ­խա­տում, և ար­դյո՞ք հա­մա­վա­րա­կից հե­տո դրանք վե­րա­նա­յե­լու-վե­րա­փո­խե­լու կա­րիք չի լի­նի։
-Հա­մա­վա­րա­կը ո՛չ իմ կյան­քում, ո՛չ իմ աշ­խար­հա­յաց­քում բան չի փո­խել։ Ես, ի­հար­կե, միշտ նա­խան­ձել եմ այն գրող­նե­րին, ո­րոնք տա­րի­ներ հե­տո վե­րամ­շա­կում ու վե­րա­նա­յում են ի­րենց գոր­ծե­րը։ Վեր­ջա­կետ դնե­լուց հե­տո ինձ հա­մար անհ­նար է գոր­ծում բառ փո­խե­լը։ Ես ջրի պես հա­րա­հոս եմ՝ ա­մեն օր եմ փոխ­վում, ա­մեն օր այլ մարդ եմ, ինձ հա­մար անհ­նար է զգալ կամ մտա­ծել այն, ինչ ես զգա­ցել կամ մտա­ծել եմ մի շա­բաթ կամ մի ա­միս ա­ռաջ։ Եվ վե­րա­նա­յել-վե­րա­փո­խե­լը կն­շա­նա­կի կեղ­ծել։
-Մշա­կու­թա­յին նա­խագ­ծե­րի պա­կաս չու­նե­ցանք նաև մե­կու­սաց­ման օ­րե­րին։ Թե՛ պե­տա­կան կա­ռույց­նե­րը, թե՛ ան­հատ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րը առ­ցանց հար­թա­կում հա­ղոր­դակց­վում էին հան­րու­թյան հետ։ Ստաց­վում է` երբ բնա­կա­նոն հու­նով ըն­թա­նում էր կյան­քը, մշա­կույ­թի հա­մար ժա­մա­նակ չկար, երբ տա­նը նս­տած ես, կա­րող ես մտա­ծել նաև ին­տե­լեկ­տուա՞լ ժա­ման­ցի մա­սին։
-Ար­վես­տով զբաղ­վե­լը, թե՛ որ­պես ստեղ­ծող, թե՛ որ­պես սպա­ռող, վա­յելք է։ Պետք է ժա­մա­նակ ու­նե­նաս վա­յել­քին տր­վե­լու։ Ա­յո, հա­մա­վա­րա­կի օ­րե­րին մեր ար­վես­տա­գետ­նե­րից ով ինչ հու­նար ու­ներ, ցույց տվեց է­լեկտ­րո­նա­յին հար­թա­կում, ան­գամ շպա­գատ ի­ջան։ Խոսքս, ի­հար­կե թան­գա­րան­նե­րի և դա­սա­կան ար­վես­տի մա­սին չէ։ Թան­գա­րան­նե­րը եր­բեք չեմ սի­րել, ինձ հա­մար դրանք դամ­բա­րան­ներ են։ Դա­սա­կան ար­վես­տը առ­ցանց չի գրա­վում, ո­րով­հետև իմ ըն­կալ­մամբ սիմ­ֆո­նիա­յի մաս են նաև դահ­լի­ճը, որ­տեղ ես այն լսում եմ, ջու­թա­կա­հա­րի կամ շե­փո­րա­հա­րի ձեռ­քե­րը, դի­րի­ժո­րա­կան փայ­տի­կը և այլն։ Դժ­վար թե խո­հա­նո­ցումդ լսած սիմ­ֆո­նիան ինչ-որ բան տա։ Նույ­նը կա­րե­լի է ա­սել նկար­չու­թյան, թատ­րո­նի և այլ­նի մա­սին։ Այս դեպ­քում դա ճա­րա­հա­տյալ քայլ է։ Ինչ վե­րա­բե­րում է գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին` ի­րենց ֆեյս­բու­քյան է­ջում տե­ղադ­րա­ծով, գրա­ռում­նե­րով, ար­տա­հայ­տած մտ­քե­րով և այլն, ես ա­վե­լի շատ ու­սում­նա­սի­րում եմ դրանց հե­ղի­նակ­նե­րի հո­գե­բա­նությունը, քան նրանց գոր­ծե­րը։ Ա­սեմ, որ դա էլ է շատ հե­տաքր­քիր զբաղ­մունք։
-Ինք­ներդ առ­ցանց հար­թակն օգ­տա­գոր­ծու՞մ եք որ­պես ըն­թեր­ցա­սեր­նե­րի հետ կապ պա­հե­լու ժա­մա­նա­կա­կից մի­ջոց։
-Ինչ­պես բո­լո­րը, ես էլ առ­ցանց հար­թակն օգ­տա­գոր­ծում եմ ոչ միայն որ­պես կա­պի մի­ջոց, այլև իմ գոր­ծե­րը պրո­պա­գան­դե­լու, ըն­թեր­ցո­ղին հասց­նե­լու, ճա­նա­պարհ կար­ճե­լու, ժա­մա­նակ խնա­յե­լու, իմ գո­յու­թյան մա­սին հի­շեց­նե­լու մի­ջոց։ Ա­ռաջ դա լրա­ցու­ցիչ մի­ջոց էի հա­մա­րում, հի­մա ար­դեն, ցա­վոք, միակ մի­ջոցն է, ե­թե հաշ­վի առ­նենք հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի հա­մե­րաշխ ա­տե­լու­թյու­նը ար­վես­տի հան­դեպ...
-Ձեր գր­քե­րը հա­սա­նե­լի են է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կով։ ՈՒ­նե՞ք ըն­թեր­ցողներ թվա­յին տի­րույ­թում։ Գրո­ղի հա­մար էա­կա՞ն է, թե ինչ կրի­չով գիր­քը կկար­դան։
-Ցա­վոք, է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րան­նե­րը, հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րի կայ­քե­րը պա­հան­ջում են ու­նե­նալ հա­տուկ սար­քեր, ծրագ­րեր՝ կար­դա­լու հա­մար, մի մա­սը վճա­րո­վի է, իսկ հա­յաս­տա­նյան ըն­թեր­ցո­ղը ոչ կա­րող է մաս­սա­յա­բար գնել, ոչ էլ «քա­շել» այդ ծրագ­րե­րը։ Դրա հա­մար ֆեյս­բու­քում բա­ցել եմ իմ անձ­նա­կան է­ջը և գոր­ծերս այն­տեղ եմ տե­ղադ­րում։ Ինչ վե­րա­բե­րում է ըն­թեր­ցող­նե­րի քա­նա­կին այս տի­րույ­թում, չգի­տեմ՝ դա ինչ­պե՞ս են ճշ­տում, բայց երևի կլի­նեն։
-Այս օ­րե­րին ան­հատ ստեղ­ծա­գոր­ծող­ներն օգտ­վե­ցի՞ն պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րից։ Եվ առ­հա­սա­րակ, ի՞նչ է ար­վում սա­տա­րե­լու հա­մար ար­վես­տա­գե­տին։
-Ճիշտն ա­սած, հե­ռուս­տա­ցույ­ցով տե­սա, որ ինչ-որ արկ­ղեր բա­ժա­նե­ցին։ Չգի­տեմ` ով էր այդ մտքի հե­ղի­նա­կը, բայց ար­վես­տա­գե­տին այդ­պես չեն ու­շադ­րու­թյան ար­ժա­նաց­նում։ Դա ա­վե­լի շատ նա­խա­րա­րու­թյան ինք­նա­ցու­ցադ­րում էր, քան վաս­տա­կա­շատ ար­վես­տա­գետ­նե­րի սա­տա­րում։ Վաս­տա­կա­շատ ար­վես­տա­գե­տը պետք է պե­տու­թյու­նից թո­շակ ստա­նա, ան­կախ իր տա­րի­քից, ոչ թե մահ­վան սպառ­նա­լիք վի­րու­սի ներ­քո նրան «պե­չե­նի» ու խտաց­րած կաթ տա­նեն։ Վեր­ջին հաշ­վով, այդ գու­մա­րը կա­րե­լի էր նրանց հաշ­վե­հա­մար­նե­րին փո­խան­ցել։
-Հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակն ինչ­պե՞ս եք գնա­հա­տում։ Հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րում կար­ծես թե­րա­նում ենք։ Դա ա­վե­լի շատ իշ­խա­նու­թյուն­նե­րի՞ բաց­թո­ղումն է, թե՞ հան­րու­թյան։
-Որևէ գոր­ծում թե­րա­նա­լը կամ չթե­րա­նա­լը պարզ­վում է այդ գոր­ծի ա­վար­տից հե­տո։ Դեռ վի­րու­սի դեմ պայ­քա­րում ենք, դեռ ըն­թաց­քի մեջ ենք, ո­մանք ար­դեն ող­բում են՝ թե­րա­ցանք, վա՜յ, փր­կեք, վե­րա­ցավ ազ­գը, եր­կի­րը... Գի­տե՞ք ինչ, գնա­ցեք ձեր կյան­քի վրա բայ­ղու­շու­թյուն ա­րեք։ Մե­զա­նից զար­գա­ցած եվ­րո­պա­կան շատ եր­կր­ներ, կա­յա­ցած բժշ­կա­կան ու ա­պա­հո­վագ­րա­կան հա­մա­կար­գե­րով տե­սեք ինչ վի­ճա­կում են։ Իսկ ի՞նչ պի­տի ա­նեինք մեր սո­ցիա­լա­պես չզար­գա­ցած երկ­րում, չվե­րա­զին­ված հի­վան­դա­նոց­նե­րի պայ­ման­նե­րում, տա­րի­ներ շա­րու­նակ քայ­քայ­ված մեր ա­ռող­ջու­թյամբ, աշ­խար­հում ա­ռա­ջին տե­ղը գրա­վող ու­ռուց­քա­կիր­նե­րի քա­նա­կով.. Փառք Աստ­ծո, որ դեռ էս­քան էլ կանք։ Ինչ­քան էլ լավ բժիշկ­ներ ու­նե­նանք, այ­սօր տեխ­նի­կան է հարց լու­ծում, և էն ժամ­կե­տանց դե­ղո­րայ­քը, որ ե­րե­սուն տա­րի մտել ու դեռ մտ­նում է Հա­յաս­տան, էն թշ­նա­մի­նե­րը, ո­րոնք ի­րենց գոր­ծու­նեու­թյամբ առ օրս վնա­սում են երկ­րին։ Ա­յո, մար­դիկ վի­րու­սից չեն մա­հա­նում, այլ տա­րի­ներ շա­րու­նակ թերս­նու­մից կորց­րած ի­մու­նի­տե­տի բա­ցա­կա­յու­թյու­նից, ներ­կր­ված ա­նո­րակ, գու­ցե և թու­նա­վոր, չվե­րահ­սկ­վող սնն­դից, ժամ­կե­տանց դե­ղեր խմե­լուց, բուժ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­նա­լուց և այլն։ Եվ առ­հա­սա­րակ, երբ ե­րաշտ տա­րում ան­տառն այր­վում է՝ ծա­ռե՞րն են մե­ղա­վոր, արև՞ը, օ՞­դը, ա­մի՞­սը, հո՞­ղը, ո՞վ։
-Ի դեպ, գրո­ղի ձայ­նը գրե­թե չի լս­վում երկ­րի հա­մար կարևոր այս օ­րե­րին։
-Այ­սինքն, ե­թե պա­տե­րազմ ու վա­րակ չկա, այդ օ­րե­րին ոչ գրողն է պետք, ոչ իր ձա՞յ­նը։ Ծի­ծա­ղե­լի է, երբ միայն այս­պի­սի պա­հե­րին են հի­շում գրող­նե­րին։ Իսկ ո՞վ է ճա­նա­չում այ­սօր­վա գրո­ղին, որ նրա խոսքն էլ կշիռ ու­նե­նա կամ չու­նե­նա։ Ե՞րբ, որ­տե՞ղ է այ­սօր­վա մար­դը շփ­վել գրո­ղի հետ՝ կի­նո­յում, թատ­րո­նում, հե­ռուս­տաէկ­րա­նից, որ սպա­սի նրա խոս­քին։ Ի­հար­կե գրո­ղի ու­ժե­րը ճիշտ օգ­տա­գոր­ծե­լու դեպ­քում, նա շատ բան կա­րող է տալ պե­տա­կա­նա­շի­նու­թյա­նը, բայց...
-Դուք նաև «Կա­յա­րան» հան­դե­սի խմ­բա­գիրն ենք։ Ի՞նչ կա­սեք նոր ստեղծ­վող գրա­կա­նու­թյան մա­սին։
-Մշա­կույ­թը, ես մի ան­գամ էլ եմ ա­սել, հոգևոր շքե­ղու­թյուն է, ինչ­պես շքե­ղու­թյուն են պա­լատ­նե­րը, գոր­ծա­րան­նե­րը և այլն, և դրա պահ­պան­ման հա­մար ևս պետք է ներդ­րում ա­նել։ Հնա­րա­վոր չէ գրա­կա­նու­թյուն ու­նե­նալ ա­ռանց ծախս ա­նե­լու, ա­ռանց գրա­կա­նու­թյան մշա­կին չն­չին վճա­րով գո­նե վար­ձատ­րե­լու։ Շատ ու շատ տա­ղան­դա­վոր մար­դիկ վա­զե­լով գա­լիս են գրա­կա­նու­թյուն ու վա­զե­լով հե­ռա­նում, ո­րով­հետև այս ա­մե­նին գու­մար­վում են նաև գրա­կան դաշ­տի ան­տե­րու­թյունն ու չկա­յա­ցած­նե­րի չա­րու­թյու­նը։ Ո՞վ է յուղ ու մեղր խմել, որ այս ա­մե­նին դի­մա­նա։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարը`Նարեկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 9275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ